News.am-ը գրում է․ «Շիրակի մարզի Մարալիկի բժշկական կենտրոնի 9 բուժաշխատողի մոտ, ըստ նախնական տվյալի, կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մարալիկի քաղաքապետ Արտակ Գեւորգյանը։
«Բուժաշխատողներ են տարբեր ոլորտներից»,- ասաց քաղաքապետը՝ նշելով, որ հիվանդանոցի աշխատել-չաշխատելու հարցը դեռեւս լուծված չէ, այս պահին քննարկումներ են ընթանում այդ հարցով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը