Բեռները, որոնք գալիս են Երևան, դրանք հնարավոր չէ դատարկել։ Որոշվել է որ այն բեռները, որոնք հնարավոր չէ դատարկել, դատարակվելու է ուղեկցումով՝ գնորդի մոտ, արտադրավայր, որովհետև հնարավոր չէ օրինակ ցիստերի մեջ դատարկել։ Երկրորդ տեսակի բեռները փոխանցվում են սահմանին և շփումը մինիմալ է։ Սա ավելի կառվարելի սահամն է քան հյուսիայինը։ Այս մասին Աժ-ում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ պարետի կողոմից որոշում չի կայացվում իրանական բեռնատարների մուտքը արգելել Երևան։
ԲՀԿ-ական պատագամովր Սերգեյ Բագրատյանը նաև հարց ուղղեց՝ սկզբից հասկանալով, որ համապատասխան քանակի թեստեր չունեինք խիստ պահանջ չէինք դնում, որ սահմանի վրա թեստ անցկացվեն, և բոլոր մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները, որոնք անհրաժեշտությունից ելնելով ՀՀ են գալիս, թեստավորվեն։ Երեկ իմացնաք որ Չիանաստանից 60 000 թեստ ենք ստացել, արդյո՞ք ժամանակը չէ սահմանի վրա թեստ անցկացնելու հաշվի առնելով հարևան երկրներից բեռնափոխադրումների իրականացումը, հատկապես, որ նման նախադեպ ունեցել ենք։
Թորոսյանը նշեց, որ եթե հիվանդության զարգացման մասին տեղեկացված լինի մարդ, այդպիսի հարց չի տա․ «Չենք թեստավորում, որովհետև ոչ թե թեստ չունենք, այլ դա անիմաստ է բժշկագիտական տեսնակյունից։ Առիթից օգտվելով նաև նշեմ 60 հազար թեստը գնվել է ՀՀ բյուջետային փողերով, ոչ թե նվեր է։ Հետևաբար սահմանային թեստ անելը ոչ մի երաշխիք չի տալիս, որ 3 օր հետո չի լինի հիվանդության դեբյուտ, բոլոր եկողները հիմա գնում են ինքնամեկուսացման։ Մտածել ենք արագ թեստերով թեստավորենք եկողներին, բայց արագ թեստերը ինչքան ուզում է գրավիչ թվան իրենք ճիշտ չեն, երբեք ճիշտ չեն եղել ոչ մի հիվանդությնա համար, մաքսիմում հղիության արագ թեստերն են ճիշտ։ Եվ եթե անգամ բացասական է լինեն պետք է գնանք ինքնամեկուսացման ռեժիմին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը