04 04 2020

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից առաջին մահը. Apsny.ge

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից առաջին մահը. Apsny.ge

Վրաստանում կորոնավիրուսով վարակված հիվանդ է մահացել։ Մահացածը Մարնեուլի 79-ամյա բնակիչ է։ Այս մասին հայտարարել է Առաջին համալսարանական կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանին. հայտնում է apsny.ge կայքը։

Բնակիչը հոսպիտալացվել էր մարտի 31-ին և ուներ ուղեկցվող հիվադություններ։

«Մարտի 31-ին կրիտիկական բժշկության բաժանմունք էր բերվել կրիտիկական վիճակում գտնվող 79-ամյա քաղաքացի, որի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Այսօր առավոտյան ժամը 9-ին, ցավոք սրտի, հիվանդը մահացել է», - հայտնում է Լևան Ռատիանին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ