03 04 2020

Կրոնովիրուսը չշրջանցեց վիրուսի դեմ պայքարող աշխատակիցներին



Ցավոք սրտի մեր հերթապահներից ևս վարակվել են: Այս պահին բարեբախտաբար նրանց մոտ ծանր վիճակ չի գրանցվել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը:

«Ամսի 1-ից հետո, երբ մեր մոտից գնացել էին «Զվարթնոց» օդանավակայանի հերթապահների օգնելու, մեր Երևանի տարածքային կենտրոնի բժիշկ-համաճարակաբաններից մեկի մոտ ախտանշվեց կորոնավիրուս: Նրա վիճակը լավ է, «Նորք ինֆոկցիոնից» տեղափոխվել է հյուրանոց:

Մյուսի մոտ, ով նրա հետ հերթապահել էր, ևս ախտանշվեց վարակը: Նրա մոտ նաև թոքաբորբ էր կասկածվում, ինչը երեկվա դրությամբ հերքվեց: Հիմա իրավիճակը լավ է:

Ընդհանուր առմամբ Երևանի տարածքային կենտրոնից այսօր ունենք 14 մեկուսացված անձ»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ