Սեպտեմբեր ամսվա ընթացքում առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը իրականացրել է 5430 ստուգայց։ Արձանագրվել է 915 խախտում։ Այս մասին հայտնում է ԱԱՏՄ-ը:
Այդ թվում՝
Երևան քաղաքի տարածքային կենտրոն՝ 3118 ստուգայց, 273 խախտում,
Հարավային տարածքային կենտրոն՝ 408 ստուգայց, 39 խախտում,
Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 1056 ստուգայց, 537 խախտում,
Արևելյան տարածքային կենտրոն՝ 347 ստուգայց, 8 խախտում,
Արևմտյան տարածքային կենտրոն՝ 429 ստուգայց, 58 խախտում։
Այսօր Երևան քաղաքի տարածքային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել կրթական հաստատություններում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը