Հայաստանում օգոստոսի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 237 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 230 713-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքեր չեն գրանցվել․ մահացածների ընդհանուր թիվը 4621 է:
Մեկ օրում չի գրանցվել նաև կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք: Օգոստոսի 3-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1122 է: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 5743-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 156 է, ընդհանուր առողջացածներինը՝ 220 289, փաստացի բուժվողներինը՝ 4681 (մեկ օրում ավելացել է 81-ով): Մեկ օրում արվել է 7398 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 357 957 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը