02 04 2020

Վրաստանում կորոնավիրուսի քիչ դեպքերը՝ երջանիկ պատահականություն



Ինչպե՞ս է ստացվել, որ Վրաստանը, որ ավելի մեծ տուրիստական հոսք ունի, կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելի քիչ են, քան Հայաստանում։ Այս հարցին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մամուլի ասուլիսում հետևյալ կերպ պատասխանեց․ «Նախ ուզում եմ ասել, որ Վրաստանն ունեցել է ավելի մեծ տուրիստական հոսք, ոչ թե ունի, որովհետև Վրաստանը հիմա չունի ընդհանրապես տուրիստական հոսք, ինչպես Հայաստանը։

Դա, իհարկե, նախ մեր գործընկերների աշխատանքի արդյունքն է, որը պետք է բարձր գնահատել, բայց նաև համաճարակաբանական հետքի խնդիր կա, նաև պատահականության՝ երջանիկ պատահականության, որ իրենց մոտ, օրինակ, մի 500 հոգանոց արտադրամասում վարակ չի եղել, կամ, չգիտեմ, մի 100 հոգանոց խնջույքի, միջոցառման ժամանակ, դրա համար իրենց մոտ թվերը փոքր են, և ես հույս ունեմ, որ էդպես էլ կշարունակվի մեր հարևան ու բարեկամ երկրում: Նաև հույս ունեմ, որ մենք նույնպես կկարողանանք պահել եղած թվերի շրջանակում»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ