31 03 2020

Ռուսաստանում ստեղծվել է բարձր ճշգրտության թեստ` COVID-19-ը հայտնաբերելու համար

Ռուսաստանում ստեղծվել է բարձր ճշգրտության թեստ` COVID-19-ը հայտնաբերելու համար

Ռուսաստանի համաճարակաբանության կենտրոնական հետազոտական ինստիտուտի գիտնականները մշակել են նոր միջոց `COVID-19 վարակը հայտնաբերելու համար: Այս մասին հայտնում է Ռոսպոտրեբնադզոր -ը: Թեստն անցել է կլինիկական փորձարկում և մարտի 25-ին պաշտոնապես գրանցվել Ռուսաստանում օգտագործման համար:

Նշվում է, որ թեստը կարողանում է հայտնաբերել SARS-CoV-2 կորոնավիրուսը, որը հետագայում առաջացնում է COVID-19, ինչպես նաև հնարավորություն է տալիս տարբերակել այն այլ հարակից վիրուսներից, ներառյալ այն վիրուսները, որոնք առաջացնում են այսպես կոչված Մերձավորարևելյան շնչառական համախտանիշ:

Հատկանշանակն է, որ թեստը շատ զգայուն է և կեղծ դրական պատասխան չի տալիս այլ վարակների առկայության դեպքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ