21 03 2020

​Թոքաբորբի 11 դեպք ունենք. Արսեն Թորոսյան

​Թոքաբորբի 11 դեպք ունենք. Արսեն Թորոսյան

Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին ռենտգենով հաստատված 11 թոքաբորբի դեպք ունենք։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Նրանցից 3–ին էր անհրաժեշտ ավելի ինտենսիվ թերապիա եւ նրանք գտնվում են այդ բաժանմունքում, սակայն կրկին որեւէ մեկի կյանքին բարեբախտաբար վտանք չի սպառոնում»,–ասաց Թորոսյանը։

«Ուզում եմ տեղեկացնել, որ կորոնավիորսի հաստատված դեպքերի աճ ունենք։ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը միակ տեղը չէ այլեւս, որտեղ մեր քաղաքացիները բուժում են ստանում։ Մենք ունենք ծավալված 5 բուժհաստատություն, եւս երկուսում՝ մարզային, կան ավելի քիչ թվով պացիենտներ։ Դա շարունակական է լինելու եւ գուցե այդ հիվանդանոցների թիվն աճի։ Իհարկե ընթացքում հնարավոր են ռազմավարական փոփոխություններ, թե ինչքան ենք ծանրաբեռնելու հիվանդանոցները պացիենտներով, բայց փոփոխության վերաբերյալ կտեղեկացնեմ։ Ամեն դեպքում այլ հիվանդանոցներ գնում են, գրեթե ասիմպտոմ պացիենտները, իսկ այն քաղաքացիները, որոնք ունեն թեթեւ սիմտոմներ, շարունակում են մնալ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում»։

Նախարարի խոսքով՝ այս պահին ունենք 600–ից ավելի մեկուսացված անձինք, Հայաստանի տարբեր մարզերում, բայց համարում է, որ այդ ռեզերվը մոտենում է իր ավարտին. «Մենք պետք է արդեն մեր կանխարգելիչ գործողությունները պայմանավորենք ինքնամեկուսացումներով։ Փորձը ցույց է տվել, որ մեր հարգելի քաղաքացիները միշտ չէ, որ գիտակցելով վտանգը հետամուտ են եղել այդ ռեժիմի պահպանմանը, ինչն անհրաժեշտ է հենց իրենց, իրենց հարազատների եւ մնացած մեր բոլոր քաղաքացիների համար»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ