17 03 2020

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 52-ի

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 52-ի

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 52-ի: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մենք եւս 50 տեստ քիչ առաջ ավարտեցինք, այսօր ընդհանուր առմամբ կատարել ենք 105 տեստ եւ եւս 7 տեստի արդյունքներ դրական են: Դեպքերից 12-ը կապված են Էջմիածնի դեպքի հետ եւ որեւէ ախտանշան չեն ունեցել մինչ այս»,-ասաց նա:

Նախարարի խոսսքով` հաստատված  52 դեպքից 12-ի մոտ ընդհանրապես ախտանշաններ չկան եւ նրանք ընդհանրապես հիվանդանոցում չեն գտնվում, այլ գտնվում են մեկուսացման վայրում եւ նույնիսկ  չեն էլ ենթադրում, թե նրանցից ում  մոտ կարող է լինի վիրուսը:

«Նրանց դեպքում մենք կկայացնենք ինդիվիդուալ մոտեցում, տեղափոխենք հիվանդանոց թե` չէ: Նրանց բացի ժամանակից ուրիշ բանի կարիք չունեն, որպեսզի վիրուսը դուրս գա նրանց օրգանիզմից: Դեպքերի մի մասը կապված է փաստորեն երեկ արտադրամասում հայտնաբերված դեպքերի հետ եւ կան մի շարք նոր դեպքեր, որոնց համճարակաբանակն հետաքննությունը այս պահին ընթացքի մեջ է եւ մենք փորձում ենք  պարզել նրանց շփման շրջանակաը եւ վարակման աղբյուրը»,-ասաց նախարարը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ