14 03 2020

50 000 դոլարի 1 տոննա քաշով օգնություն՝ Առողջապահության նախարարությանը



Լոս Անջելեսից Հայաստան է հասել կորոնավիրուսի կանխարգելման պարագաների առաջին խմբաքանակը: Այս մասին հայտնում էԱմերիկայի ձայնը։ 

Անկախ առաջին անհրաժեշտության անհրաժեշտության պարագաների ձեռք բերման դժվարություններին ԱՄՆ Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ, Ամերիկայի Հայ օգնության միության օժանդակությամբ իրերն արագ տեղափոխվել են Հայաստան: Տեղափոխմանն օժանդակել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը: «Չեվիչես» վիրաբուժական կենտրոնի տնօրեն Րաֆֆի Սարգսյանի խոսքով, ՀՀ ուղարկված պարագաների թվում են դիմակներ, սանիտարահիգիենիկ պարագաներ, ձեռնոցներ, ախտորոշիչ սարքեր եւ այլ:

Պարագաներն արդեն Հայաստանում են եւ կհանձնվեն Առողջապահության նախարարությանը՝ հետագա բաշխումը կազմակերպելու համար։

Մոտ մեկ տոննա քաշով ապրանքներ են ուղարկվել Հայաստան, որի արժեքը կազմում է շուրջ 50 հազար դոլար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ