03 03 2020

Եվս 8 թեստավորում է տեղի ունեցել, կորոնավիրուս չի ախտորոշվել. Փաշինյան

Եվս 8 թեստավորում է տեղի ունեցել, կորոնավիրուս չի ախտորոշվել. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է․

«Սիրելի հայրենակիցներ, երեկվա իմ ուղիղ եթերից հետո եւս 8 կասկածելի դեպքի թեստավորում է տեղի ունեցել՝ բոլորը բացասական պատասխանով, այսինքն՝ կորոնավիրուս չի ախտորոշվել:

Մեր միակ հաստատված ախտորոշմամբ պացիենտի վիճակը նույնն է. նույնիսկ ջերմություն չունի: «Գոլդեն փելիսի» ժողովուրդը նույնպես լավ են:

Եթե իրավիճակում փոփոխություն լինի՝ կտեղեկացնեմ: Եթե այս թեմայով բան չհաղորդեմ, ուրեմն ամեն ինչ այնպես է, ինչպես գիտեք: Դուխով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ