27 02 2020

Կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չէ. Արսեն Թորոսյան



Մինչս օրս կատարված 95 թեստերից որևէ հաստատում չի եղել: Բացի կլինիկական ախտանշաններ հայտնաբերելը և սահմանային անցակետերում ջերմություն չափելը, այլ էֆեկտիվ միջոցառում պարզապես չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Իրանից ՀՀ եկած քաղաքացիներին:

Անդրադառնալով դեղատներում բժշկական դիմակների սպառմանը՝ նախարարն ասաց, թե դեղատներում վաճառվող բարակ դիմակները որևէ լուրջ պաշտպանիչ ազդեցություն չունեն, և հատկապես բաց տարածքներում իմաստ չունի դրանք կրել, հետևաբար կարիք չկա ընկնել դրանց հետևից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ