14 11 2019

Հեռու պահե՛ք երեխաներին այս արտադրատեսակներից․ Թորոսյան

Հեռու պահե՛ք երեխաներին այս արտադրատեսակներից․ Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հորդորում է հեռու պահել երեխաներին նշված ծխախոտային արտադրատեսակներից։

«Այսօր ահազանգ եմ ստանում երեխաներիս դպրոցի տնօրենից, ով պատմում է, որ աշակերտներից մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է դասի ժամին և նրանք պարզել են, որ դա տեղի է ունեցել ծամելու ծխախոտի, այսպես կոչված սնուսի օգտագործման պատճառով, քանի որ դրա ծամելու ժամանակ նիկոտինի մեծ դոզա է թափանցում երեխայի օրգանիզմ լնդերի միջոցով։

‼️ Ուշադիր նայեք, թե որտեղ են դրանք ցուցադրված խանութում՝ հատուկ երեխաների համար հասանելի և գրավիչ վայրում, քաղցրավենիքի մոտ և դա պատահական չէ։ Եվ երբ մենք մեր նոր օրինագծով արգելում ենք ծխախոտային որևէ արտադրատեսակի ցուցադրությունը, ԱԺ մեր որոշ գործընկերներ տարբեր փաստարկներ են բերում, թե ինչու է դա սխալ։ Ասել եմ ու էլի կասեմ, որ դա ամենակարևոր միջոցն է այս խիստ վնասակար ապրանքատեսակը երեխաներից հեռու պահելու համար։

???? Ի դեպ նույնիսկ գործող օրենքով արգելվում է ծխախոտային ցանկացած արտադրատեսակի վաճառքը մինչև 18 տարեկան անձանց և կոնկրետ վաճառող խանութով մենք կզբաղվենք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ