23 01 2019

Վրաստանում «խոզի գրիպից» 21 մարդ է մահացել

Վրաստանում «խոզի գրիպից» 21 մարդ է մահացել

Վրաստանում ևս 2 հիվանդ է մահացել, ենթադրաբար, H1N1-ի՝ «խոզի գրիպի» վիրուսով վարակվելու հետևանքով: «Խոզի գրիպից» մահացած հիվանդների թիվը երկրում հասել է 21-ի: Այս մասին հայտնում է Интерфакс-ը։

Ինչպես նշվում է, զոհերից մեկը 48-ամյա կին է, որը մահացել է Բաթումում:

Հայտնի է դարձել նաև Թուրքիայում Վրաստանի 33-ամյա քաղաքացու մահվան մասին, որի մահվան պատճառը նույնպես, ինչպես ենթադրվում է, H1N1 վարակն է: Տղամարդը բուժում ստանալիս է եղել Բաթումում, սակայն առողջության վատթարացման պատճառով հարազատները պնդել են, որ նրան տեղափոխեն Տրապիզոնի հիվանդանոցներից մեկը, որտեղ էլ նա մահացել է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վրացական ԶԼՄ-ները հայտնել էին երկրում վարակի հետևանքով արձանագրված մահվան 19 դեպքի մասին, որոնցից 18-ը,  Վրաստանի առողջապահության նախարարության հաղորդմամբ, հաստատվել ենլաբորատոր հետազոտությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ