22 01 2019

Վրաստանում «խոզի գրիպից» զոհերի թիվը հասել է 19-ի

Վրաստանում «խոզի գրիպից» զոհերի թիվը հասել է 19-ի

Վրաստանի Քութաիսի քաղաքի հիվանդանոցում գրիպի N1N1 վիրուսի բարդացման հետևանքով 32-ամյա կին է մահացել։ Այս մասին հայտնում է Sputnik Վրաստանը։

Ինչպես նշվում է, կինը հղի է եղել, նրան կեսարյան հատում են արել, սակայն մորը փրկել չի հաջողվել: Երեխայի վիճակը բավարար է գնահատվում:

Սա երկրում «խոզի գրիպից» մահվան արդեն 19-րդ հաստատված դեպքն է: Վարակվածների թիվը կրճատվել է՝ 100 000 մարդու հաշվով 253-ի հասնելով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ