25 10 2018

Դիմադրողականության թոփ-5 «թշնամիները»

Դիմադրողականության թոփ-5 «թշնամիները»

Գիտնականները կազմել են մրսածության շրջանում դիմադրողականության 5 գլխավոր թշնամիների ցանկը, հայտնում է Actualnews.org-ը։

Փորձագետները կարծում են, որ օրգանիզմի՝ վարակներին դիմագրավելու ունակությունն ընկնում է ծխելու պատճառով։ Նիկոտինը, որը պարունակվում է ծխախոտում, ճնշում  է պաշտպանիչ ուժերը և մարդուն թուլացնում։ Սխալ սննդակարգը հաճախակի մրսածության երկրորդ պատճառն է։ Պարզվել է, դիմադրողականության բջիջները մահանում են վիտամինի բացակայությունից և ներկանյութերից։ Երրորդ հորիզոնականում սթրեսն է, որի պատճառով օրգանիզմում ակտիվորեն կորտիզոլ է արտադրվում, որն իջեցնում է օրգանիզմի պաշտպանունակությունը։

Չորրորդ հորիզոնականում չափազանց ծանր ֆիզիկական վարժություններն են, իսկ հինգերորդում՝ ինքնաբուժությունը, որը կարող է «անջատել» իմունային համակարգը։ Գիտնականները խորհուրդ են տալիս բացառել բոլոր «թշնամիներին» ձեր կյանքից՝ հանուն առողջության բարելավման։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ