20 10 2018

Որքա՞ն քնել, որպեսզի ուղեղը լավագույնս աշխատի

Որքա՞ն քնել, որպեսզի ուղեղը լավագույնս աշխատի

Գիտնականներն ավարտին են հասցրել ընդգրկուն մի հետազոտություն, որը վերաբերում է քնի որակին, որն անհրաժեշտ է գլխուղեղի արդյունավետ աշխատանքի համար։ Western University-ի հետազոտողները հանգել են այն եզրակացույանը, որ 7-8 ժամ տևողությամբ քունը լավագույն տարբերակն է, որպեսզի կենտորնական նյարդային համակարգի գլխավոր օրգանն աշխատի ամբողջապես։ Գիտնականները հետևել են 10 000 կամավորների, որոնց առաջարկել են հետևել քնի կոնկրետ ռեժիմին, որից հետո մանրակրկիտ ուսումնասիրել են նրանց բժշկական ցուցանիշները, գրում է Actualnews.org-ը։

«Մենք հայտնաբերել ենք, որ քնի լավագույն տևողությունը, որը կենսականորեն անհրաժեշտ է, որպեսզի գլխուղեղը առավելագույնս արդյունավետ գործի, հենց 7-8 ժամն է ամեն գիշեր, ինչը համապատասխանում է նրան, ինչն արդեն իսկ գիտեն բժիշկները և խորհուրդ են տալիս մարդկանց»,- նշել է հետազոտության հեղինակներից մեկը։

Քնի ռեժիմը խախտելու դեպքում կամավորների մոտ կոգնիտիվ բնույթի, նաև հաղորդակցական խնդիրներ են նկատվել, սակայն, ի դեպ, այն չի ազդել կարճատև հիշողության վրա։ Մասնագետների եզրակացություններն այսպիսին են․ գլխուղեղի արդյունավետ աշխատանքի վրա բացասաբար է ազդում ինչպես կարճատև քունը, այնպես էլ երկար։

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ