Կալիֆոռնիացի մոլեկուլային կենսաբանները և քիմիկոսները նիկոտինի կախվածության դեմ «պատվաստանյութ» են ստեղծել։ Դրա համար նրանք օգտագործել են մի բաղադրանյութ, որը վերացնում է կախվածություն առաջացնող նյութը մինչ դրա՝ գլխուղեղ հասնելը։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
Ստեղծված պատվաստանյութի արդյունավետությունը ստուգելու համար այն փորձարկել են առնետների վրա։ Կենդանիներին նիկոտինով ջուր են տվել, ինչին նրանք հարմարվել են և ժամանակի ընթացքում կախվածություն ձեռք բերել։ NicA2-J1 սպիտակուցն ընդունելուց հետո առնետների մոտ կախվածությունը պակասել է և աստիճանաբար վերացել։
Միաժամանակ առնետների մոտ լարվածություն և ագրեսիվություն չի նկատվել պատվաստանյութը կիրառելուց հեռո, ինչը լինում էր այլ նյութերի հետ աշխատելիս, որոնք չեզոքացնում են նիկոտինը։ Գիտնականները դա կապել են նրա հետ, որ համապատասխան սպիտակուցն արյան մեջ փոխգործակցում է կախվածություն առաջացնող նյութի հետ։
Մոտ ժամանակներս գիտնականները մտադիր են կլինիկական փորձարկումներ սկսել՝ կամավորների ներգրավմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը