31 05 2024

Հայաստանում հասարակության 25 տոկոսը ծխում է․ Մարիամ Մնացականյան



Մայիսի 31-ին նշվում է Առանց ծխախոտի միջազգային օրը։ Այն առիթ է մեկ անգամ ևս անդրադառնալու ծխախոտի օգտագործման առողջական ռիսկերին,  ծխախոտի սպառումը նվազեցնելու քաղաքականության արդյունավետությանը:

ՀՀ ԱՆ հանրային առողջության կազմակերպիչ Մարիամ  Մնացականյանը մամուլի ասուլիսի ընթացքում նշեց, որ ամեն տարի  ծխախոտային արտադրատեսակների օգտագործման հետևանքով մահանում է ավելի քան 8️ միլիոն մարդ: Բավականին մեծ թվով մարդիկ ամեն օր ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը։ Աշխարհում գնալով աճում է ծխախոտ օգտագործող մարդկանց թիվը։ Հայաստանում նույնպես այդ միտումը կա։ Վերջին տվյալներով Հայաստանում հասարակության 25 տոկոսը ծխում է։ 18 տարեկանից բարձր տղամարդկանց շրջանում այց ցուցանիշը 50 տոկոսից ավելի է։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ