09 03 2021

Արցախում գարնանացանի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 95 տոկոսով

Արցախում գարնանացանի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 95 տոկոսով

Արցախում մեկնարկել են գարնանացանի աշխատանքները, որի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 95 տոկոսով:

Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացնում են, որ այս տարի՝ մինչև մարտին 9-ը կատարվել է ընդհանուր առմամբ 46 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 922,1 հա-ի փոխարեն:

Գարնանացանի աշխատանքները սկսվել են Ասկերանի շրջանում, որտեղ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը թերակատարվել է 81,4 տոկոսով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ