Գյուղատնտեսության ոլորտում առկա ռիսկերի մասին խոսելով գյուղատնտես Հարություն Մնացականյանը, «Հայկական օրակարգ. տնտեսական ռիսկեր. կյանքի դժվարացում» թեմայով քննարկման ժամանակ նշեց,
«Հայաստանի գյուղատնտեսութունը լինելով շատ խոցելի և զգայուն ոլորտ, պահանջում է խնդիրների անհետաձգելի շտապ լուծումներ, ինչը Հայաստանում, վերջին տարիներին, չի կատարվում։ Երկրում 200 հազար տոնայից ավել ներմուծվում է անասնակեր , որը Լարսի փակվելու հետ կապված և ներկա իրավիճակով պայմանավորված տնտեսվարողները չհիմնավորված գներ են բարձրացրել։ Եվ հենց սրանով էլ պայմանավորված Հայստանում տեղի է ունենում մեծաքանակ անասունների, թռչունների մորթ , ինչը բացասական հետևանք կարող է ունենալ, քանի որ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի վերականգնումը պահանջում է երկար տարիներ։ Այսօր ունենք մեծաքանակ սերմնացուի դեֆիցիտ , չկա գարնանացան գարու, ցորենի սերմ և այլն, այս խնդիրն ավելի է խորանալու, եթե ռուս-ուկրաինական պատերազմը ձգվի մայիսի վերջ և հունիս ամիս»,-նշեց գյուղատնտեսը։ Նրա խոսքով սպասվում է ձեթի շատ բարձր գնաճ։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը