28 01 2019

Օպտիմալացման ծրագիրը մշակողը հաստագլուխ անասուն է եղել. գյուղատնտես․ News.am

Օպտիմալացման ծրագիրը մշակողը հաստագլուխ անասուն է եղել. գյուղատնտես․ News.am

Գյուղատնտեսության նախարարության միացումը ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը մեր իշխանության հերթական սխալներից մեկն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրուցում ասել է գյուղատնտես, «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը:

«Գյուղատնտեսության շուրջը պետք է համախմբվեն շատ նախարարություններ, մարմիններ, օրինակ Ջրային կոմիտեն, անտառտնտեսությունը եւ այլն եւ այլն: Դե, խելքները էդքան է հասնում, գյուղատնտեսությունը իրենց համար երկրորդական բան է, հերթական սխալն են անում, ժամանակը կգա եւ այս սխալը կուղղեն»,- ասել է նա:

Հրաչ Բերբերյանի խոսքով` այս նախաձեռնությամբ գյուղը երկրորդային պլան է մղվում:

«Չի կարելի բնագավառը չպատկերացնելով նման անգրագետ քայլ անել, իրենց հարմարությանն են նայում, ոչ թե նպատակին: Չի կարելի մի ոլորտը, որը արտադրանք է տալիս, միավորել մի նախարարության հետ, որը ընդամենը կանոնակարգող գործունեություն է վարում: Հաստատ մի բան գիտեմ, որ այս ծրագիրը մշակողը ընդամենը հաստագլուխ, հաստավիզ անասունի մեկն է եղել, անգրագետ»,- հավելել է գյուղատնտեսը:

Հրաչ Բերբերյանի խոսքով` միանձնյա որոշում է կայացվել` հաշվի չառնելով շահագրգիռ կողմերի, հանրության տեսակետը:

Ըստ նրա՝ եթե 10-15 օր գիշերը 0-ից բարձր ջերմաստիճան դիտարկվի, դրանից հետո հնարավոր է ցրտահարութուն լինի: 

«Եթե գիշերը բացասական ջերմաստիճան գրանցվի, նման վտանգ չի լինի, քանի որ գիշերը վեգետացիան չի աշխատում: Տաք եղանակը եթե երկարատեւ լինի, գիշերն էլ դրական ջերամաստիճան լինի, մենք նման վտանգ կունենանք, ծաղկակալում կլինի, եւ հետագայում նաեւ ցրտահարություն»,- ասել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ