Պաշարված Արցախում գյուղատնտեսությամբ զբաղվելը դարձել է գրեթե անհնար: Ոլորտի պատասխանատուները դժվարություններին քաջատեղյակ են, հողօգտագործողներն էլ ահազանգում են գրեթե ամեն օր: Իրեն հասանելի բոլոր վայրերում թշնամին թիրախավորում է գյուղատնտեսությամբ զբաղվողներին: Մնացած դեպքերում էլ վառելիքի ու անհրաժեշտ նյութերի պակասը, երբեմն էլ՝ բացակայությունը, թույլ չի տալիս աշխատանքները լիարժեք կազմակերպել: Պակասն էլ, այս տարի առատորեն պատուհասած բնական աղետներն են լրացրել՝ քամի, կարկուտ ու հեղեղներ: Արցախի հանրային հեռուսաընկերության հաղորդմամբ, արդյունքում, շատ հողօգտագործողներ բերքահավաքի օրերին ոչ թե եկամուտներն են հաշվում, այլ վնասները:
Մանրամասն՝ Արցախի հանրային հեռուստաընկերության տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը