Կաթ արտադրող գյուղացիները բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության դիմաց՝ բողոքելով կաթի մթերման ցածր գներից:
Նրանք կառավարության շենք էին եկել կաթով լի բեռնատարներով, որոնցում եղած մի քանի տոննա կաթը հրաժարվել էին ցածր գնով հանձնել:
Գյուղացիների պնդմամբ, կաթը մթերում են 120-130 դրամով, ինչը 80 դրամով պակաս է նախորդ ամսվա գներից:
Կաթ ներմուծող ընկերությունները նշում են, որ կաթն էժանացել է, քանի որ շատացել է: Իսկ ֆերմերները պնդում են, որ այդ դեպքում թող կաթնամթեդրքի գինը խանութում ևս իջնի:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին դարձյալ բողոքի ցոույց էր նույն թեմայով, գյուղացիներն անգամ փողոց էին փակել: Փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ասաց, որ այդ հարցը կկարգավորվի, և ցույցը դադարեց:
Լուսանկարը՝ Hetq.am-ի
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը