Հունիսի 2-ին` ժամը 11:00-ին, մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցի հարակից տարածքում, 8-րդ տարին անընդմեջ, կվերաբացվի գյուղատնտեսական մթերքների սեզոնային տոնավաճառը: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս տոնավաճառի տաղավարներում սեփական արտադրանքը վաճառելու հնարավորություն կստանան ՀՀ մարզերից ժամանած գյուղացիները:
Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության համագործակցությամբ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը