23 12 2019

Վարչպետը տիկնոջ հետ 91-ամյակիա առթիվ այցելել են Հովհաննես Չեքիջյանին

Վարչպետը տիկնոջ հետ 91-ամյակիա առթիվ այցելել են Հովհաննես Չեքիջյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Հայաստանի ազգային հերոս, մաեստրո Հովհաննես Չեքիջյանին և շնորհավորել նրան ծննդյան 91-ամյակի առիթով:

Վարչապետը շնորհավորել է մաեստրոյին տարեդարձի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել գործունեության և բոլոր այն ծառայությունների համար, որ նա մատուցել է մեր ժողովրդին, հայրենիքին: «Համոզված եմ, որ դեռ երկար կշարունակեք այդ ծառայությունը, մանավանդ, որ հիմա, կարծում եմ, որ մշակույթը և դասական մշակույթը նոր պահանջարկ են ստանում: Համոզված եմ, որ այդ բարձր արվեստը, մշակույթն ավելի ու ավելի պոպուլյար կդառնա: Եվ այդ առումով ուզում եմ Ձեզ մեծ եռանդ ու առողջություն մաղթել, որպեսզի Ձեր առաքելությունը շարունակեք իրականացնել», -ասել է վարչապետը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ