Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը ներկայացվել է «Գրեմմի» երաժշտական մրցանակի: Այս մասին Օրբելյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Նա, մասնավորապես, նշել է.
««Մետրոպոլիտեն» օպերայի հիասքանչ ամերիկացի տենոր Սթիվեն Կոստելլոյի հետ մեր ալբոմը, որը ձայնագրվել է Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ, ներկայացվել է մրցանակի «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» (Best Classical Solo Vocal Album) անվանակարգում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը