Դատարանը վճռել է ամբողջությամբ բավարարել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հայցն ընդդեմ Մշակույթի նախարարության, անվավեր ճանաչել ՀՀ Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի 2019 թվականի մարտի 3-ի հրամանը և Կոնստանտին Օրբելյանին վերականգնել «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում:
Դատարանը միաժամանակ պարտավորեցրել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար Կոնստանտին Օրբելյանին վճարել հատուցում նրա միջին աշխատավարձի չափով։
ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով աշխատանքից ազատվել էր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, և վերջինս դատարանում վիճարկել էր իր պաշտոնանկության հարցը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը