Հայաստանի թատերական գործիչների միության նախագահության նիստը, որն անցկացվել է փետրվարի 22-ին, կայացրել է մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայանալիք «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը վերաբերվող մի շարք որոշումներ:
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահությունը հաստատել է մրցանակաբաշխության 2-րդ փուլ անցած աշխատանքների ցանկը:
Լավագույն դերասանուհի
Տիկնիկային թատրոն՝ Կարինե Ջանջուղազյան - «Ճնճղուկ էդիթը», Տաթև Մելքոնյան - «Անպարկեշտ Թոմի մեկնաբանությունները»,
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ Մագդա Մկրտչյան - Մ.Սեբաստացի - տաղեր, Օ.Դուրյան – ռոմանսներ,
Արտաշատի դրամատիկական թատրոն՝ Եվա Զաքարյան - «Սիրելի ստախոսը»:
Լավագույն դերասան
Հ. Պարոնյանի անվան թատրոն՝ Արթուր Կարապետյան - «Թակարդ Ստալինի համար», Վարուժան Մանուկյան - «Իմ կինը, Ձեր ամուսինը և քաղաքապետի օգնականը»,
Պատանի հանդիսատեսի թատրոն՝ Մակար Գալստյան - «Կարմրամորթ առաջնորդի փրկագինը», Վիգեն Թադևոսյան - «Իուարշայի սուրը»,
Կամերային թատրոն՝ Բաբկեն Չոբանյան - «Սև արկղ», Սենիկ Բարսեղյան - «Սև արկղ»
Գ. Սունդուկյանիանվան թատրոն՝ Խորեն Լևոնյան - «Սասնա ծռեր»:
Լավագույն երիտասարդ դերասանուհի
Ա.Բուրջալյանի անվ. թատերախումբ՝ Հասմիկ Հարությունյան - «Համբարձման գիշեր»,
Ռուսական թատրոն՝ Հռիփսիմե Նահապետյան - «Ալադդինը և նրա կախարդական լամպը», «Խաղաղության փողոցում»,
Գ. Սունդուկյանիանվան թատրոն՝ Տաթև Հոռոփյան - «Սասնա ծռեր»,
Պատանի հանդիսատեսի թատրոն՝ Աննա Ավետիսյան - «Իուարշայի սուրը»:
Լավագույն երիտասարդ դերասան
Հ. Պարոնյանի անվան թատրոն՝ Հարություն Մելիք-Բեկյան- «Աթոռները», Վարդգես Բարսեղյան - «Իմ կինը, Ձեր ամուսինը և քաղաքապետի օգնականը»:
Լավագույն երիտասարդ բեմադրիչ
Հ. Պարոնյանի անվան թատրոն՝ Աննա Պողոսյան - «Աթոռները», Արմեն Մարգարյան - «Դու էիր պակաս»,
Ստեփանակերտի թատրոն՝ Աննա Բայաթյան - «Ճնճղուկ էդիթը», Ռուզաննա Խաչատրյան - «Աշխարհը Լոռվա ձորերում»
«Մաչանենց» թատրոն՝ Գրիշա Մնոյան - «Ազատ զույգ»:
Լավագույն սցենոգրաֆիա
Հ. Պարոնյանի անվան թատրոն՝ Հակոբ Ղազանչյան - «Թակարդ Ստալինի համար», Մարիամ Մուրադյան - «Դու էիր պակաս»,
Գ. Սունդուկյանի անվան թատրոն՝ Վիկտորյա Ռիեդո-Հովհաննիսյան - «Սասնա ծռեր»,
Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն՝ Կարեն Գրիգորյան - «Եթե անկեղծ խոսենք»,
Ռուսական թատրոն՝ Արթուր Հարությունյան - «Ալադդինը և նրա կախարդական լամպը»:
Լավագույն երաժշտության հեղինակ
Գ. Սունդուկյանի անվան թատրոն՝ Վաչե Շարաֆյան - «Սասնա ծռեր»,
Պատանի հանդիսատեսի թատրոն՝ Վահե Գրիգորյան - «Իուարշայի սուրը»:
Երկրորդ պլանի լավագույն դերասան
Գ. Սունդուկյանի անվան թատրոն՝ Դավիթ Գասպարյան - «Սասնա ծռեր»,
Հ. Պարոնյանի անվան թատրոն՝ Բորիս Պեպանյան - «Թակարդ Ստալինի համար»:
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի
Հ. Պարոնյանի անվան թատրոն՝ Սաթենիկ Հախնազարյան - «Թակարդ Ստալինի համար»,
Գ. Սունդուկյանի անվան թատրոն՝ Ռուզաննա Հախնազարյան - «Սասնա ծռեր»,
Ռուսական թատրոն՝ Աննա Բալանդինա - «Խաղաղության փողոցում»:
Լավագույն մանկական ներկայացում
Պատանի հանդիսատեսի թատրոն՝ «Կարմրամորթ առաջնորդի փրկագինը»,
Ռուսական թատրոն ՝ «Ալադդինը և կախարդական լամպը»,
Տիկնիկային թատրոն ՝ «Վիննի Փուհ արջուկը»,
Կամերային երաժշտական թատրոն՝ «Տերն ու ծառան»,
Վանաձորի թատրոն՝ «Գեղեցկուհին և հրեշը»,
Աբովյանի թատրոն՝ «Պոչատ աղվեսը»,
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝«Չիպոլլինո»:
Լավագույն ներկայացում
Հ. Պարոնյանի անվան թատրոն՝ «Թակարդ Ստալինի համար»,
Գ. Սունդուկյանի անվան թատրոն՝ «Սասնա ծռեր»,
Կամերային թատրոն՝ «Սև արկղ»,
Ռուսական թատրոն՝ «Խաղաղության փողոցում»,
Պատանի հանդիսատեսի թատրոն՝ «Իուարշայի սուրը»,
Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան թատրոն՝ «Աշնանային իրիկմնամուտ»:
Նախագահությունը հաստատել է նաև մրցանակաբաշխության փորձագետների կազմը: Նրանք են՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նարինե Մալյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը, թատերագետ Նվարդ Ասատրյանը, «Արմմոնո» փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:
ՀԹԳՄ նախագահության անդամներն անդրադարձել են կառավարության կողմից սահմանված որոշմանը, համաձայն որի, ՊՈԱԿ-ների հաշիվները առևտրային բանկերից, ըստ կառավարության կողմից սահմանված ժամանակացույցի տեղափոխվելու են գանձապետարան և նրանց նկատմամբ 2019 թվականից սկսած կիրառվելու է բյուջետային հիմնարկների հաշիվների նկատմամբ կիրառվող նախնական հսկողություն, ինչը (մասնավորապես Պետգնումների օրենքի խստացումը) ոչ միայն կբարդացնի թատրոնների աշխատանքը, այլև պրակտիկորեն գրեթե անհնարին կդարձնի այն: ՀԹԳՄ նախագահությունը որոշում կայացրեց այդ կապակցությամբ նամակով դիմել ՀՀ կառավարությանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը