«Վերջին 2.5 տարում «գիր» բառով ինչ ծրագիր, հիմնարկ կար՝ կամ փակվեց, կամ տեղահանվեց: Օրինակ՝ գրքի և հրատարակչության կենտրոնն առանց քննարկումների լուծարվեց: Ասել է թե՝ գրիչի մեկ հարվածով հօդս ցնդեց: Այս ձևով Հայաստանի ազգային գրապալատը տեղահանվեց ու փոխարենը Երևանի մնջախաղի պետական թատրոնը հայտնվեց»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Նրա խոսքով՝ անգամ գրքերի տպագրության համար աջակցություն չկա:
Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն էլ ասաց, որ նմանատիպ խնդիրներ ունեն նաև իրենք: «Նկարիչների միություն իր վրա մի գործառույթ է վերցրել, որը նախկինում իրենը չէր, Նկարիչների տանն էր: Դա ցուցահանդեսների կազմակերպումն է: Ցավոք, ֆինանսապես չենք կարողանում օգնել նկարիչներին»,-նկատեց Կարեն Աղամյանը:
Միությունների ղեկավարների դժգոհությունները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը