Հայաստանի գլխավոր դատախազությունը որոշել է պետականացնել Գրողների միության շենքը, գրել է «Հրապարակ»-ը։
Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը լրատվամիջոցին ասել է՝ գրողները մտահոգված են, որ վաղը, մյուս օրը պետականանցված շենքը կդնեն վաճառքի։
Պարզվում է, ՀՀ դատախազությունը դատական հայց է ներկայացրել Կադաստրի կոմիտեի դեմ եւ հայցադիմումի մեջ պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ կադաստրի կոմիտեի՝ Գրողների միությանը տրված 2001թ․ օգոստոսի 9-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը եւ որպես անվավերության հետեւանք՝ վերացնել 2013թ․ հունիսի 3-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը