ՀՀ մշակույթի նախարարի հրամանով կատարվել է դահլիճների վարձակալության գումարների չափերի փոփոխություն:
Մշակույթի նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է.
«Նշված հրամանով հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններին` մշակութային, կրթական, գիտական, մարզական, սոցիալական միջոցառումներ իրականացնող անձանց դահլիճները տրամադրել հավելվածում սահմանված վարձակալության գումարների չափերից ոչ պակաս և ոչ ավել գումարով:
Ինչպես նաև հրամանով սահմանվել է, որ դահլիճները կարող են տրամադրվել սահմանված չափերից ցածր և բարձր գումարով միայն նախարարի համաձայնությամբ:
Հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հուլիսի 1-ից: Հրամանի գործողությունը չի տարածվում մշակույթի նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից տրամադրված դահլիճների վարձակալության այն պայմանագրերի վրա, որոնք կնքվել են մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը»:
Դահլիճների ցանկը և վարձավճարները՝ այստեղ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը