Ամերիկյան Starz հեռուստաալիքը ապրիլի 23-ին կցուցադրի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ոչնչացնելու մտադրություն» վավերագրական ֆիլմը:
Ամերիկացի ռեժիսոր, «Էմմի» մրցանակի դափնեկիր Ջո Բերլինգերի ֆիլմը խնդիր է դրել լույս սփռել Հայոց ցեղասպանության վրա, որի ականատեսներն ու սերունդները պայքարում են ոճրի միջազգային ճանաչման և դատապարտման համար։
«Ասպարեզ»-ը հայտնում է, որ վավերագրական ֆիլմը կցուցադրվի նաև Նյու Յորքի «Թրայբեքա» (Tribeca FilmFestival) փառատոնին:
Ֆիլմը պատմում է Հայոց Ցեղասպանութեան, ինչպէս նաեւ Թուրքիայի ժխտողական քաղաքականութեան ու նրա ռազմավարական գործընկերների մասին:
Ֆիլմի ցուցադրությունից հետո կկայանա նաև քննարկում վավերագրական ֆիլմի հեղինակի հետ։ Քննարկմանը կմասնակցեն System of A Down ռոք խումբի երգիչ Սերժ Թանկյանը, «Խոստումը» ֆիլմի արտադրող Էրիկ Իսրայէլեանը և «Պուլիցերյան» մրցանակակիր Պիտեր Պալաքյանը:
Փառատոնը կկայանա ապրիլ 18-ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը