15 07 2021

Գործ ունենք բացառապես քաղաքական հետապնդման հետ․ Էրիկ Ալեքսանյան

Գործ ունենք բացառապես քաղաքական հետապնդման հետ․ Էրիկ Ալեքսանյան

Այստեղ գործ ունենք բացառապես քաղաքական հետապնդման հետ, որեւէ իրավական գործընթաց չկա: Հուլիսի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

«Ճիշտ է ընթացակարգը պահպանում ենք,  կալանքի միջնորդությանը մասնակցում ենք, բոլոր հնարավոր դատավարական եւ քննչական գործողություններին, բայց մեր դիրքորոշումը հստակ է, այստեղ գործ չունենք առհասարակ իրավաբանության հետ եւ գործ ունենք բացառապես քաղաքական հետապնդման հետ: Քանզի դժվար եմ պատկերացնում այս գործընթացը որակել իրավական այն դեպքում, երբ որ  այսպես ասած հետապնդումը զուտ սկսեց այն բանից հետո, երբ որ Նիկոլ փաշինյանը քարոզարշավի ժամանակ մուրճը ձեռը ասում էր, որ «մենք բոլորիդ հետեւից գալու ենք,Սյունիքի բոլոր համայնքի ղեկավարներ»: Կարծում եմ սրանից հետո որեւէ մեկի մոտ չի կարող այլ կարծիք ձեւավորվել, որ մենք գործ ունենք իրավական գործընթացի հետ»,-ասաց նա: 

Պաշտպանը նշեց, որ այս ամեն ինչը ձեւական գործընթաց է, սակայն իրենք պարտավոր են պաշտպանել  Առուշ Առուշանյանի սահմանադրական իրավունքը, սակայն ելքը պարզ է, ինչպես արդեն եղել է Սյունիքի մյուս ձերբակալված համայնքապետերի դեպքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ