28 05 2021

Էն որ ասում ենք քարը-քարի վրա դրվելով երկիր է կառուցվել 10 տարի շարունակ, հենց սա՛ նկատի ունենք․ Սևակ Հակոբյան

Էն որ ասում ենք քարը-քարի վրա դրվելով երկիր է կառուցվել 10 տարի շարունակ, հենց սա՛ նկատի ունենք․ Սևակ Հակոբյան

Yerevan.Today կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Առաջին լուսանկարում Վանաձորի մշակույթի պալատն է՝ մինչ Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալը, երկրորդ լուսանկարում նույն շենքն է արդեն Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներից ի վեր։ Երկրաշարժից հետո 10 տարի աղետալի վիճակում էր, ամբողջությամբ քանդված։ Այն կապիտալ վերանորոգվեց Ռոբերտ Քոչարյանի օրոք, նրա անմիջական հսկողությամբ։

Այս շենքի լեփ-լեցուն դահլիճում այսօր Քոչարյանը հանդիպեց վանաձորցիների հետ։

Էն որ ասում ենք քարը-քարի վրա դրվելով երկիր է կառուցվել 10 տարի շարունակ, հենց սա՛ նկատի ունենք։

Հիմա ինչպե՞ս կարելի է աշխատանքը չգնահատել։ Ընդամենը մեկ կառույցի ֆոտո եմ դրել նախկինում և հիմա։ Բայց կառուցվել են բազմաթիվ մշակույթի օջախներ, դպրոցներ, բնակելի շենքեր, կամուրջներ, թունելներ, ճանապարհներ։

Եվ հակառակը՝ մեկ, ընդամենը մեկ բան ասեք, որ վերջին երեք տարվա ընթացքում սարքել է էս իշխանությունը։ Քլունգն առած՝ ընկել են երկրի արմատների, հիմքերի վրա։ Հիմա այ էս առաջին նկարի պես, քանդված է մեր երկրի տնտեսությունը, ու Ռոբերտ Քոչարյանը պիտի գա, պա՛րտավոր է գալ, որ էս շենքի պես սարքի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ