30 04 2021

«Գելլափ» ընկերությունն էլ է ապագայի ձվեր ածել․ Սևակ Հակոբյան

«Գելլափ» ընկերությունն էլ է ապագայի ձվեր ածել․ Սևակ Հակոբյան

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Մի անգամ Երևան Սիթի սուպերմարկետում հանդիպեցի ապագայի ձվերի․ ձուն վաճառվում էր դեկտեմբերի 2-ին, բայց վրան արտադրության թիվ էր նշված դեկտեմբերի 17-ը։ ։

Հանրային կարծիքի ուսումնասիրմամբ զբաղվող այս ընկերությունը ապրիլի 23-27-ը հարցում է անում, թե՝ «Ո՞ր կուսակցության-քաղաքական ուժի օգտին կքվեարկեք, եթե առաջիկա կիրակի օրը անցկացվեն խորհրդարանական ընտրություններ» ու պատասխաններում ներառում է մի կուսակցության, որը հարցման կեսից է ստեղծվել՝ 5-օրյա հարցման երրորդ օրը։ Պատկերացնո՞ւմ եք, «Գելլափը» ապրիլի 23-ին հարցում է անում, ապրիլի 25-ին ստեղծվում է «5165» կուսակցությունը, և արդեն հասցնում է ինչ-որ տոկոսի ձայն ստանալ։

Սա աբսուրդ չէ՞, հարգելի սոցիոլոգներ։ Չէ, լավ է, որ կուսակցությունը ձայն ունի, հատկապես որ այդ կուսակցությունը հանդես է գալիս հականիկոլականության դիրքերից: Բայց որքանո՞վ է տրամաբանական ու արդար այս գործընթացը, որը առնվազն հարցեր է առաջացնում, իսկ իրականում՝ վստահությունը վերացնում հարցման նկատմամբ։

Հայկական սոցիոլոգիան մշտապես է եղել «պլենտուսի» մակարդակի ու էդպես էլ մնալու է, քանի դեռ սոցիոլոգիան օգտագործում են քաղաքական հաշվարկներին հարմարեցնելու նպատակով։ Հիմա որ նայում ես, թե այս տեղական գրանցում ունեցող «Գելլափը» որերորդ անգամ ինչպես է ներկայանում, ակամա մտածում ես, որ մշտապես է եղել թվեր նկարող կառույց։

Անկախ այն բանից՝ ում ինչքան ձայն եք բաշխում, մի արեք դա, դա պետք է լինի ռեալ, որ յուրաքանչյուր ուժ իմանա իր իրական շանսերը, ու դուք էլ շարունակ Սովետաշենի աղբանոցը չնետեք այդ մասնագիտությունը։ Դե իսկ հասարակության մանիպուլյացիաներով զբաղվելու համար, կարծում եմ, ոչ միայն տեղի գործակալական ցանցերն են պատժվելու շուտով, այլ նաև այս տեսակ կառույցները։

Գելլափի «բռնվելու» լուսանկարները կից՝

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ