Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Շատերս ենք բավականին ճշգրիտ գնահատական տվել Փաշինյանի իշխանությանը դեռ 2018 թվականի մայիսից։ Որ նա գալիս է (եկել է) Արցախը հաձնելու, որ պարտավորություններ ունի, որ նրա մոտեցումները չեն փոխվել, ինչ կար մտքին դեռ 1998 թվականից իր հոդվածներում՝ նույնն են մնացել։
Փաշինյանը, պետք է խոստովանենք, դուրս եկավ ամենահետևողական գործիչը բոլորից։ Նա ինչ ասում է (ասել է, գրել է) հետևողականորեն անում է, պետք է դա խոստովանենք։ Իհարկե՝ խոսքը չի գնում էժան պոպուլիստական խոստումների մասին, որոնցով տարիներ շարունակ լցրել է իրեն ընտրողների գլուխները․ ո՛չ։
Խոսքը գնում է իր ներքին համոզմունքների մասին, եթե կարելի է՝ գաղափարների մասին։ Դրանք են՝ Արցախը բեռ է, բանակը վտանգ է, Արարատը մերը չէ, ռուսները թշնամի են, թուրքերի հետ պետք է բարիշել, մոռանալ Ցեղասպանությունը և այլն։
Հիմա եթե բոլորը, ովքեր որևէ կերպ առնչվում են Փաշինյանի, կամ նրա ներկայացուցիչների հետ, մտածելով, թե real-politic-ում նա այլ կերպ է, հասկացել է՝ զբաղվում են ինքնախաբեությամբ։ Ու խոսքը միայն մեր, տեղի փորձագետների, քաղաքական գործիչների, ժողովրդի կամ ընդդիմության մասին չէ, խոսքը նաև նրա միջազգային գործընկերներին է վերաբերվում, որոնք նրա հետ պատրաստվում էին աշխատել՝ մտածելով՝ դե թե ի՞նչ պետք է անի որ, հո թուրքի բերան չի հասցնելու երկիրը։ Այո՛, հասցնելու էր։ Այո՛, որովհետև, դրա մասին նա բազմիցս է խոսել, ասել, բավականին ուղիղ։ Այո՛, նա մեր երկիրը հանելու է ՀԱՊԿ-ից էլ, ԵԱՏՄ-ից էլ, ռուսական բազան էլ է հանելու՝ անպայման, ռուս սահմանապահներին էլ է հանելու, մեզ թողնելու է տկլոր, բոբիկ, անօգնական, որովհետև նա դրան է տանում։ Իսկ ինչպես վերևում ասացի, նա ամենից հետևողական գործիչն է։
Իսկ թե ինչու է այդպես մտածում, դեռ 1998-ից, ի՞նչ ասեմ, հնարավոր է՝ գեներն է պետք ստուգել։
Ի միջի այլոց, այնպես, ինչպես ինքն է մտածում, այդպես չեն մտածում իր շրջապատը, իր՝ անգամ ամենից մտերիմ թիմակիցները․ այ դրա համար է նա այս ամենն անում սուս ու փուս․ անում է հերթականությամբ, առանց շտապելու, բայց հետևողական է, պարտադիր
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը