22 08 2021

Գյումրեցի Ռաֆիկ Մինասյանը գերազանցեց երկու թուրք ծանրորդներին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Գյումրեցի Ռաֆիկ Մինասյանը գերազանցեց երկու թուրք ծանրորդներին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

 Ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող է դարձել Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Մինասյանը:

 61 կգ քաշային կարգում Մինասյանը գերազանցել է թուրք երկու մարզիկներին: Պոկում վարժությունում նա 114 կգ արդյունքով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, իսկ հրում վարժությունում գրանցել է 144 կգ արդյունք՝ 9 կիլոգրամով գերազանցելով թուրք մարզիկին։

Երկամարտում Ռաֆիկ Մինասյանը գրանցել է 258 կգ արդյունք՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ