30 05 2022

Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի բռնցքամարտի առաջնության եռակի չեմպիոն

Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի բռնցքամարտի առաջնության եռակի չեմպիոն

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը երեք անգամ դարձավ Եվրոպայիառաջնության չեմպիոն` պատմական արդյունք գրանցելով հայկական բռնցքամարտիպատմության մեջ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրումընթացող Եվրոպայի առաջնության 63,5 կգ քաշային կարգի եզրափակիչում Հովհաննես Բաչկովըմրցեց Ֆրանսիայից Լունես Համրաուն հետ: Բաչկովը հաղթեց 5:0 հաշվով:

Հովհաննես Բաչկովը երրորդ հայ բռնցքամարտիկն է, ով երեք անգամ դարձել է Եվրոպայիչեմպիոն: Հայ բռնցքամարտիկներից քչերին է հաջողվել երեք անգամ դառնալ Եվրոպայիառաջնության չեմպիոն` Վլադիմիր Ենգիբարյանին` 1955թ., 1957թ., 1959թ. և ԻսրայելՀակոբկոխյանին` 1985թ., 1989թ., 1991թ.:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 22-ին․այն կշարունակվի մինչև մայիսի 30-ը: Առաջնությունն ընդունում է Կարեն Դեմիրճյանի անվանմարզահամերգային համալիրը: Այս առաջնությանը մասնակցում են 39 երկրի 200-ից ավելիմարզիկ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ