12 08 2023

Ադրբեջանցիների 67,4% ը կարծում է, որ պատերազմում իրենց հիմնական դաշնակիցն է եղել Փաշինյանը. Սևակ Հակոբյան

Ադրբեջանցիների 67,4% ը կարծում է, որ պատերազմում իրենց հիմնական դաշնակիցն է եղել Փաշինյանը. Սևակ Հակոբյան

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Ադրբեջանցիները սոցհարցում են արել իրենց մեջ։ Ըստ այդ հարցման տվյալների, նրանք համարում են, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի հիմնական դաշնակիցներն են եղել՝  այո՛, Էրդողանը 92,6%, 

հետո ասում են էն եվրոպացի Շարլ Միշելը 76,1%-ով, 

հետո նշում են Բայդենին 72,3% (արևմտամետներ, մի բան ասեք), 

հետո էլ 70%-ը կարծում է, որ Նեթանյահուն:

Եվ հիմա ուշադրություն․․․պատրաստ ե՞ք։

Ադրբեջանցիների 67,4% ը կարծում է, որ պատերազմում իրենց հիմնական դաշնակիցն է եղել Նիկոլ Փաշինյանը։

Անգամ ադրբեջանցիները մեզանից լավ գիտեն՝ ով է Փաշինյանը, մենք դեռ գցում-բռնում ենք։ 

Այդ հարցումը, իրենց մամուլում առկա է, արվել է հուլիսի 20-ից օգոստոսի 3-ը, Բաքվում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ