Գյումրիում երեկ՝ օգոստոսի 5-ին մեկնարկած Համահայկական ամառային ութերորդ խաղերի ժամանակ Նիկոլ Փսաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պարգևատրվել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի «Պատվո նշան» բարձրագույն շքանշանով:
Նրան պարգևատրել և պարգևը հանձնել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:
Նշենք, որ Արայիկ Հարությունյանը Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահն է։ Իշխան Զաքարյանը Աժ պատգամավոր է, նախկինում՝ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ։
Հիշեցնենք, որ բացի Արայիկ Հարությունյանից, կխաղարկվի ևս 107 մեդալ, որոնք, սակայն, բաժին կհասնեն արդեն մարզիկներին։
Խաղերին մասնակցում է 7000-ից ավելի մարզիկ՝ 41 պետություններից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը