14 09 2020

Բերման են ենթարկել Իշխան Զաքարյանին, որդուն և եղբորը․ Hraparak.am

Բերման են ենթարկել Իշխան Զաքարյանին, որդուն և եղբորը․ Hraparak.am

Hraparak.am-ը գրում է․

«Քիչ առաջ ԱԱԾ-ն բերման է ենթարկել Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանին: Բերման են ենթարկել նաև նրա որդուն, եղբորը և մի քանի այլ անձի նույնպես: Ընդ որում, որդու առաջնեկն այսօր առաջին դասարան էր գնալու և ընտանիքը երեխայի առաջին ուսումնական տարին էին նշելու: ԱԱԾ աշխատակիցները ներխուժել են Զաքարյանների տուն և առաջարկել իրենց հետ գնալ:

Մենք տեղեկացանք, որ խնդիրը վերաբերում է Գառնու տարածքում Զաքարյանների հիմնած այգուն: Բայց թե ինչու ծանուցագրով չեն հրավիրել և ինչու են նման մեթոդներով մարդկանց բերման ենթարկում, պարզ չէ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ