Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
1․ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Թուրքիայի ժողովրդին ցավակցելու և օգնելու համար։
2․ Երկրորդ հայկական պետություն Արցախը արդեն 62 օր է` կտրված է Հայաստանից և աշխարհից և գտնվում է հումանիտար աղետի մեջ։
3․ Արցախը Հայաստանից շրջափակման մեջ է պահում Ադրբեջանը, որին պատերազմի և շրջափակման հարցում անվերապահորեն աջակցում է Թուրքիան։
4․ Հայաստանի իշխանությունը հրաժարվում է որևէ միջոց ձեռնարկել Արցախում հումանիտար աղետը վերացնելու համար։
Ուզում եմ գտնել, թե ինչ փաստարկներ կարող են մոգոնել նիկոլականները՝ համոզելու համար, թե վարչապետը բացառապես հայկական շահն ա առաջ տանում։ Շատ բարդ ա, մի էլ խրվեք։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը