27 11 2022

Ուզում եմ հասկանալ նիկոլականների հրճվանքը ՀԱՊԿ նիստին՝ նրա այսպես կոչված թուղթ չստորագրելու հետ կապված. Սևակ Հակոբյան

Ուզում եմ հասկանալ նիկոլականների հրճվանքը ՀԱՊԿ նիստին՝ նրա այսպես կոչված թուղթ չստորագրելու հետ կապված. Սևակ Հակոբյան

Էս քանի օր է՝ ուզում եմ հասկանալ նիկոլականների հրճվանքը ՀԱՊԿ նիստին իր ելույթի և էլ ավելի շատ՝ նրա այսպես կոչված թուղթ չստորագրելու հետ կապված: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Yerevan Today-ի խմբագիր Սեւակ Հակոբյանը:

Նա նաեւ նշել է. «Չէ՞, որ մեզ էր պետք, որ ինչ-որ բանձև ընդունվի, ինչ-որ արդյունք լինի. հիմա դա չեղավ, այդ՝ իբր ամենից կարևոր 2 թուղթը չընդունվեց, Նիկոլն ասաց՝ մեր ուզածը չի, օքե՛յ:

Բա դրա ինչի՞ վրա եք ուրախացել, հպարտանում եք, որ ի՞նչ.

Փաստացի այդ՝ իբր շատ կարևոր բանաձևը այդպես էլ չընդունվեց. դա մե՛զ էր պետք, ո՛չ Պուտինին, ոչ էլ, հավատացեք, Լուկաշենկոյին, Տոկաևին և այլոց:

Այ որ բանաձև լիներ, մեր ուզածով լիներ, ընդունվեր միաձայն, այ էդ ժամանակ կարելի կլիներ գովալ, իբրև դիվանագիտական արդյունքի հասած: Թե չէ՝ վառած խորովածի չուտելը, ի՞նչ մի հերոսություն ա (Նենց օրինակ բերեմ, որ Նիկոլն էլ կհասկանա»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ