Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Անցած ընտրություններում Նիկոլը բոլորին խոսք էր տալիս, թե խաղաղության դարաշրջան ա բացելու, այ Քոչարյանին որ հանկարծ ընտրեք, պատերազմ ա լինելու. կոնկրետ էս գյուղի 80%-ը հավատաց, գնաց ընտրեց ՔՊ ցուցակին՝ Նիկոլի գլխավորությամբ, որ նրանք ապահովեն իրենց խաղաղությունը ու առնվազն 5 տարի պատերազմ չլինի:
Մեկ տարի անց Ադրբեջանը ոչ թե ուղղակի կրակում է, այլ խոշոր տրամաչափի զինատեսակներից է լցնում մեր դյուրահավատ ժողովրդիս այս փոքր մասի գլխին: Էսօր էլ հայտարարել են, որ «խաղաղության օրակարգի» պայմաններն իրենք են թելադրում:
Հիմա հարց, կխնդրեմ մեկնաբանություններում գրեք՝ որ մեկն է ճիշտ, ըստ ձեզ.
1) սա Ադրբեջանն է կրակում,
2) Նիկոլն է կրակում,
3) Նախկիններն են կրակում,
4) Պուտինն ա/Բայդենն ա և այլն,
5) Իրենք իրենց վրա են կրակում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը