Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը իր էջում գրում է.
Ես, իհարկե, իմ գործընկերների հետ միացել եմ այն հայտարարությանը, որով բոյկոտում ենք Փաշինյանի վաղվա ասուլիսային ֆարսը․ բայց ինձ մի բան է հետաքրքրում․ մենք ի՞նչ է, սպասում էինք, որ նրանից պետք է ստանայինք ինչ-որ հարցի ստույգ, պատասխանատու մարդու պատասխա՞ն, թեկուզ կենդանի ասուլիսում։ Չէի՞նք ստանալու կռուտիտ, կուտ տալ, իրեն գժի տեղ դնել կամ ժառգոնային ոճի մի բան:
Այսինքն, մտածում էինք որ նա մեզ կտա, օրինակ, այն հարցի պատասխանը, թե ինչպե՞ս է շարունակելու պաշտոնավարումը, երբ խաղաղություն է խոստացել, բայց մեկ տարի անց էլ շարունակ զոհեր ենք ունենում սահմանին, և ստիպված թաքցնում են։ Ինչպե՞ս է ինքն իրեն կոչում լեգիտիմ, երբ այն, ինչ նախընտրականում խոսք են տվել, տապալել են, իսկ փաստացի անում են այն, ինչի մասին անգամ ծպտուն չեն հանել։
Ի՞նչ իրավունքով է ինքն իրեն կոչում հայամետ, երբ իր՝ թուրք-դրբեջանական շահերից բխող օրակարգերին դեմ դուրս եկած քաղաքացիներին հատ-հատ պետական համակարգից ներքին հրամաններով գործից հանում են, իսկ ավելի ակտիվներին ձերբակալում և կալանավորում:
Ուզում ենք, որ նա անկեղծ պատասխանի, թե այդ ի՞նչ ծրագիր են իրենք հիմա իրականացնում և ո՞ւմ հրահանգով, որ տարիուկես առաջվանից անգամ ջհանգիրյանների են հետողորմյա արել, որ հանկարծ Քոչարյանը չգա․ որովհետև ի՞նչ, ի՞նչը կձախողի...
Անկեղծ որևէ մեկը հավատում է, որ այդ մարդը այսպիսի հարցերին տալու էր գոնե ճշմարտամոտ պատասխա՞ն, թե հերթական անմակարդակ «կրուտիտը»:
Այդ մարդուն հարց տալ ու ակնկալել իրականության մոտ պատասխան կարող է լինել միայն այն դեպքում, երբ քրեականացված լինի պետական այրի սուտ խոսելը։ Երբ պաշտոնյայի սուտ խոսելը ոչ թե կհամարեն խոսքի ազատություն, այլ քրեական պատիժ կսահմանեն։ Թե չէ էսքան խաբելուց, չիրականացված խոստումներից հետո մի հատ ավել-պակաս ասուլիս ի՞նչ է տալու։ Կամ ասուլիս տալիս է, որ ի՞նչ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը