01 04 2022

Մալխաս Ամոյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին

Մալխաս Ամոյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին

Բուդապեշտում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։

77 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մալխաս Ամոյանը գերլարված պայքարում 6:5 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Մինչ այս Ամոյանը 5:1 հաշվով հաղթել էր սլովակ մրցակցին, իսկ դրանից առաջ, 2 րոպեից էլ քիչ ժամանակ օգտագործելով, 9:0 հաշվով հաղթանակի էր հասել մեկնարկային գոտեմարտում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ