Ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը Փարիզի օլիմպիական խաղերում իր առաջին գոտեմարտն անցկացրեց։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 77 կգ քաշային կարգի առաջին գոտեմարտում Ամոյանը 8։0 հաշվով հաղթեց Ֆինլանդիայից Կունարի Սարկինենին:
Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ևս հաղթանակով մեկնարկեց։ 97 կգ քաշային կարգի որակավորման փուլում Ալեքսանյանը մրցեց Հարավային Կորեան ներկայացնող Կիմ Սյունգյունի հետ և առավելության հասավ 9:0 հաշվով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը