Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը երկրորդ հաղթանակը տարավ Փարիզի օլիմպիական խաղերում, 97 կգ քաշային կարգում։ Արթուր Ալեքսանյանը մրցում էր ուզբեկ Ռուստամ Ասսակալովի հետ և հաղթեց 9:5 հաշվով:
Մեկնարկային գոտեմարտում Արթուր Ալեքսանյանը հաղթել էր Հարավային Կորեան ներկայացնող Կիմ Սյունգյունին` 9:0 հաշվով:
Ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանն էլ, որ մրցում էր 77 կգ քաշային կարգում, երկրորդ գոտեմարտում հաղթանակ տարավ իրանցի Ամին Կավիյանինեջադի նկատմամբ՝ 3:0 հաշվով:
Առաջին գոտեմարտում Ամոյանը 8։0 հաշվով հաղթել էր Ֆինլանդիայից Կունարի Սարկինենին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը